ՍԴ-ն մի կողմից մեզ զրկեց ապացույցներ ստանալու հնարավորությունից, մյուս կողմից էլ՝ ասում է, թե ապացուցողական բազան բավարար չէր․ այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ,փաստաբան Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով ՍԴ-ին ներկայացված՝ Կառավարությունից, ԱԱԾ-ից, պատկան մարմիններից տեղեկություններ ստանալու «Հայաստան» դաշինքի միջնորդությունները մերժելը անընդունելի էին։
«ՍԴ-ն մեզանից ավելի պետք է շահագրգռված լիներ` արդարությունը բացահայտելու համար, դրա համար կոչվում է աահմանադրական արդարադատություն և մենք ՍԴ-ին դիմում ենք բարձր դատարան: Մի հետաքրիր բան էլ ասեմ, սույն գործով զեկուցողը ոչ մի պահանջ չէր ներկայացրել ապացույց ստանալու, այսինքն ինքը ոչ մի ապացույց չէր ցանկանում ստանալ: Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում»,-ասաց նա:
Ըստ Արամ Վարդևանյանի ՍԴ որոշման մեջ թվով 9 անգամ հղում է տված նախկին ընտրական վեճերով որոշումներին: Հիմանվորելով ասվածը, փաստաբանը մասնավորեցրեց․
«Ուզում եմ ուղղակի մեջբերեմ ՔՊ կուսակցության կողմից 2020 թվականին ներկայացված Սահմանարական փոփոխությունների նախագիծը, որով 3 դատավորներ դուրս մղվեցին ՍԴ-ից և եկան 3 նորերը, ի դեպ, 3-ից բացի Վահե Գրիգորյանը դրա ամենամեծ ջատագովն էր»,-նշեց Արամ Վարդևանյանը։
Ըստ նրա հաջորդ խնդիրը ՍԴ դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտն է, որում ՍԴ-ն ունի պատասխանատվության իր բաժինը՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքի և ժողովրդի կողմից իշխանություն ընտրելու երաշխիքների շարունակական անտեսման պատճառով, հօգուտ օրվա իշխանության:
«Վահե Գրիգորյանն է երևի այս մտքի հեղինակը, որովհետև փաստացի սա ներկայացվել է ՔՊ-ի կողմից: Բայց ես ուզում եմ ասեմ, որ այս հիմնավորմամբ 3 նոր դատավոր է եկել ՍԴ, այդ երեք դատավորները հղում են տալիս այ որոշումներին, որոնք իրենք որակում էին դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ, հօգուտ օրվա իշխանության կայացված որոշումներ: Փաստորեն ՍԴ նախկին որոշումները այն աստիճանի լավն էին, որ այս ընտրությունների վերաբերյալ վեճը լուծելուց, բոլոր այն բարդ հարցերից, որոնցից ուզում էին խուսափեին, հղում էին տալիս նախկին որոշումներին: Հիմա այդ որոշումները լավն էին, թե վատն էին, դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ ունեին»,-նշեց փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը